Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Լուկաշենկոն գնահատել է Ռուսաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հարցում

Լուկաշենկոն գնահատել է Ռուսաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հարցում
26.11.2020 | 22:02

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի գործողություններն ու դերը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա ասել է. «Շատ կցանկանայի Ձեզ շնորհավորել Կովկասում տեղի ունեցածի համար: Կեցցե՛ք: Պարզ է, որ և՛ քննադատություն կլինի, և՛ ամեն ինչ: Սակայն այն, որ Ռուսաստանի շնորհիվ այս մարտերն ավարտվել են, որ այնտեղ մարդիկ չեն զոհվում, և որ, թեպետ ճանապարհի սկզբին եք գտնվում, բայց սկսել եք Կովկասում հարաբերությունների կարգավորման երկարատև ճանապարհը, շատ դրական ու լավ նշան է: Մենք հավատարիմ ենք հենց այդ դիրքորոշմանը»:
Նա ընդգծել է, որ Բելառուսը կիսում է Ռուսաստանի տեսակետը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ